«Հրազդան Ցեմենտ»-ն ազատվել է մոտ 510 մլն դրամ տույժից 4 փետրվարի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվել է մոտ 510 մլն դրամ տույժ վճարելու պարտավորությունից: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 4-ի նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ ստեղծված իրավիճակի, այսպես կոչված, մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, գրում է Panorama.am-ը: «Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, և ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը»,- նշել է Ճշմարիտյանը: Գործարանի հաշվիներն արգելափակված են, ընդհանուր պարտքն էլ կազմում է մոտ 1 մլրդ դրամ, «ՎՏԲ Հայաստան» բանկում էլ գրավադրված է նաև գույքը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |