Շաբոյան. 2015-ին բենզինի սակագինը նվազել է մոտ 28%-ով 4 փետրվարի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Բենզինի ներկրման և իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա է համարվում, այդ պատճառով մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում: Այս մասին փետրվարի 3-ի Կառավարության նիստում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Մեր ուսումնասիրության արդյունքներով, 2015-ի ընթացքում բենզինի գները նվազել են, 470 դրամից հասնելով 390-ի: Եթե դոլարային արտահայտությամբ վերցնենք,ապա բենզինի գները շատ ավելի են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որ իրացվում է հայկական դրամով և ներմուծվում է ամերիկյան դոլարով: Այդ պատճառով հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի»,- ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ եթե 2014-ից թվերը դիտարկենք, ապա գները շատ ավելի են նվազել՝ 480-ից հասնելով 390 դրամի: Նա նաև նկատել է՝ եթե դոլարային կտրվածքով դիտարկենք, ապա բենզինի գները նվազել են մոտ 28%-ով: «Եթե վաճառքի գները համեմատում ենք ձեռք բերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին»,- նշել է Շաբոյանը, գրում է Tert.am-ը: Նա հայտնել է, որ ուսումնասիրել են նաև տարբեր երկրներում իրավիճակը. մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Չեխիայում նախորդ տարի բենզինի գները նվազել են 7-10%-ով, իսկ 2015-ին եվրոյով արտահայտված բենզինի գները ՀՀ-ում նվազել են 14%-ով: Քանի որ նավթի տեսակարար կշիռը կարևոր նշանակություն ունի բենզինի գնի վրա և այն հիմնականում ՀՀ է ներկրվում ՌԴ-ից՝ Շաբոյանը նկատել է. «ՌԴ-ում նավթի արդյունահանման ծախսերը մեծ ծավալ են կազմում, հարկերն ունեն տեսակարար մեծ կշիռ, բացի այդ՝ կատարվում են բենզինի ներկրման տրանսպորտային մեծ ծախսեր: Ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը միայն ութ տոկոս է, ինչի փոփոխությունը քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գնի վրա»: ՏՄՊՊՀ նախագահն ասել է նաև, որ պարբերաբար ուսումնասիրում են բենզին ներմուծող ընկերությունների՝ «Ֆլեշ» և «Սի փի էս»-ի գործունեությունը: Շաբոյանի խոսքերով՝ 2008-ի համեմատ բենզին ներկրող խոշոր ընկերությունների թիվը հինգից նվազել է երկուսի: ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ այս շուկայում մրցակցության սահմանափակման երևույթներ չկան, մուտքի խոչընդոտներ` նույնպես: Շաբոյանը նշել է, որ այդուհանդերձ, եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք այս ոլորտում կհանդիպեն խոչընդոտների, թող դիմեն իրենց և հանձնաժողովը հետևողական կլինի խնդիրների լուծման հարցում: Կարդացեք նաև. Ով որքան է վաստակում բենզինի վաճառքից Հայաստանում և Վրաստանում Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |