ԲԱՔՎԻ ԳԱԶԱՄՈՒՂՈՒՄ ՀԶՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Բաքվի գազամուղի Գարադաղի շրջանի տեղամասում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, պայթյունի հետեւանքով սկսված ուժեղ հրդեհն սպառնում է ոչնչացնել մոտակա գազավերամշակման գործարանը: Պայթյունի հետեւանքով տուժած ձեռնարկության երկու աշխատակից ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ստույգ տեղեկատվություն այլ տուժածների վերաբերյալ չկա, քանի որ հրդեհը համակել է գազամուղին հարող մի քանի հեկտար տարածք: Հրշեջներին առայժմ չի հաջողվել մարել կրակը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---