ԵՄ-ն պատրաստ չէ ընդունել Թուրքիային որպես լիիրավ անդամ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական խմբակցության նոր նախագահ Ժոզեֆ Դաուլը հայտարարել է, որ ինքը դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Ժոզեֆ Դաուլը, որն ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, այդ պաշտոնում փոխարինեց գերմանացիի օրենսդիր Հանս-Գերտ Պոտտերինգին, որը հաջորդ շաբաթ կդառնա Եվրախորհրդարանի նախագահը:



Դաուլը, որի խմբակցությունն ունի Եվրախորհրդարանի 732 մանդատներից 277-ը, ասել է, թե Թուրքիան պատրաստ չէ ԵՄ-ի անդամակցությանը, իսկ Եվրամիությունը իր հերթին պատրաստ չէ ընդունել Թուրքիային: «Ես կողմնակից եմ ամենաբարձր մակարդակի արտոնյալ գործընկերության: Ես դեմ չեմ Թուրքիայի լիիրավ անդամակցությանը ապագայում, ինչու չէ: Սակայն տվյալ պահին ես դեմ եմ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին»,-նշել է նա, հաղորդում է «The Associated Press»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---