Հայաստանն ու Մակաոն վերացնում են վիզային ռեժիմը 4 փետրվարի 2016 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Չինաստանի Մակաոյի հատուկ վարչական տարածքը փոխադարձաբար կվերացնեն վիզային ռեժիմը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 3-ին Մակաոյում Հայաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մակաոյի կառավարության անունից՝ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը։ Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը քննարկել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատմանը, փոխադարձ ներդրումային հնարավորություններին, պաշտոնական պատվիրակությունների հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Մակաո կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Մակաոյի կառավարության առևտրի և ներդրումների խթանման ինստիտուտի նախագահ Ջեքսոն Չանգի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Մակաոյում կազմակերպվող ցուցահանդեսների, տոնավաճառների և տարաբնույթ համաժողովների, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շուրջ տեղեկատվության փոխանակման, պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա |