Դավութօղլուն մեղադրել է ՌԴ-ին Սիրիայում «հանցավոր գործողությունների» մեջ 5 փետրվարի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա: Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը «հանցավոր գործողություններ» է կատարում Սիրիայի տարածքում, հայտնում է Reuters գործակալությունը: Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «կան լուրջ հիմքեր կասկածելու, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական ներխուժման Սիրիայի տարածք»` նշելով ճշգրիտ հրետակոծությունները Լաթաքիայում, ինչպես նաև թուրքական տարածքում ՌԴ-ին դիտորդական թռիչքի իրականացման մերժումը: Դավութօղլուն ասել է, որ «Թուրքիան իրավունք ունի ցանկացած միջոց ձեռնարկելու սեփական անվտանգությունն ապահովելու համար»` հավելելով, նման հայտարարություններով Մոսկվան փորձում է «ուշադրությունը շեղել սեփական հանցագոր գործողություններից» Սիրիայում: ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունները` ասելով միայն, որ Թուրքիան ԱՄՆ համար մնում է առանցքային գործընկեր ԻՊ դեմ պայքարում, իսկ թուրքական ՌՕՈւ շարունակում են հարվածներ հասցնել գրոհայիններին Սիրիայում: Սահմանամերձ գոտում թուրքական զորքերի գործողությունների մասին հարցին Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին պատասխանել է. «Մենք գիտենք, որ Թուրքիան գործողություններ է ձեռնարկում Սիրիային սահմանակից իր տարածքում` ապահովելու համար 98 կմ տարածքի անվտանգությունը, որը մնում է խնդրահարույց», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ հունվարի վերջում հայտնի դարձավ, որ Թուրքիան բանակի մեխանիզացված ստորաբաժանումներ է մտցրել Սիրիայի տարածք, որոնք բետոնե պատեր են կառուցում և խրամատներ են փորում` շարունակելով աջակցությունն ահաբեկիչներին: Հայտնի է նաև, որ Անկարան օգնում է օտարերկրացի գրոհայիններին հասնել Սիրիա, «ապաստան է տալիս նրան և բուժօգնություն տրամադրում Թուրքիայի տարածքում, որտեղ ահաբեկիչների նախապատրաստման հատուկ ճամբարներ կան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |