ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնլ են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քիին (Մեծ Բրիտանիա), Գյունտեր Ֆոլկը (Գերմանիա) եւ Միրոսլավ Վիմետալը (Չեխիա): Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---