Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով

Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով: Այդ մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Նշում է, որ Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ է նշանակվել արդեն 19-րդ անգամ՝ 1997-ից, գրումէ Yerkir.am-ը:

Անջեյ Կասպրշիկը մշտապես մասնակցում էԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումներին: Նրա կարծիքով՝ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը նպաստում են էսկալացիայի ռիսկերի աճին, և լարվածությունը բարձր մակարդակի վրա է մնում:

«Ես և գործընկերներս, մանդատին համապատասխան, շարունակելու ենք մշտադիտարկում անցկացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են աշխատանքը լարվածության նվազման և այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու շուրջ»,- շեշտում է Կասպրշիկը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---