ԵՄ հատուկ ներկայացուցիչն ու ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը 5 փետրվարի 2016 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԵՄ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: «Զրույցի ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում վերջին շրջանում բարադացած միջազգային իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի երկրների համար կայունության ու անվտանգության սպառանլիքների համատեքստում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Հատուկ ուշադրության է արժանացել իրավիճակն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմաններին, ԵՄ դիտարկման առաքելության գործունեությանը: Արձանագրվել է Ռուսաստանի և Եվրամիության մտադրությունը` շարունակել կառուցողական գործակցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գծով ժնևյան հանդիպումների ընթացքում: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 2015-ի նոյեմբերին Երևան այցի ժամանակ Զալբերը հայտարարեց, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նա նաև հաստատել էր ԵՄ աջակցությունը բանակցություններին ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |