Հյուսիսային Դակոտան մտադիր է ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր11 հունվարի 2007 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնաժումբը (ANCA) ողջունում է Հյուսիսային Դակոտա նահանգի օրենսդիրների կողմից ստեղծված օրինագիծը` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու վերաբերյալ: Ինչպես նշվում է Հանձնախմբի հայտարարության մեջ, «ANCA-ն ողջունում է Հյուսիսային Դակոտա նահանգի կոնգրեսականներ Լիլի Հենսոնի եւ Ջո Կրոյնբերի, ինչպես նաեւ սենատոր Դեյվիդ Նետինգի կողմից Հյուսիսային Դակոտայի Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւը, որը ենթադրում է նահանգում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարել»: Փաստաթղթում նշվում է, որ «հայ ժողովրդի բնաջնջումը իրականացվել է եկեղեցիների, դպրոցների, գրադարանների, մշակութային հուշարձանների հետեւողական ոչնչացման միջոցով: Այդպիսի քայլերի հիմնական նպատակը եղել է ազնվաբարո քաղաքակրթության բոլոր հետքերի ոչնչացումը, որն ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի»: Բանաձեւի ընդունմամբ Հյուսիսային Դակոտան միանում է այն 40 նահանգներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |