ՍԱՊԾ. Թուրքիայից դաբաղի դեմ պատվաստանյութ գնելու բանակցություններ չեն տարվել![]() 5 փետրվարի 2016 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքել է թուրքական մամուլի հրապարակումներն այն մասին, որ Հայաստանը Թուրքիայից դաբաղի դեմ պատվաստանյութ է պատվիրել: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ պաշտոնապես. Հայաստանը դաբաղի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Ռուսաստանի Դաշնությունից, աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն ավարտված են: Թուրքիայի հետ պատվաստանյութ ձեռքբերելու բանակցություններ չեն եղել և չէին կարող լինել, սա ապատեղեկատվություն է»: Թուրքական Haberturk թերթի կայքում և մի շարք այլ կայքերում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, թե իբր Հայաստանը պատրաստվում է գնել Թուրքիայի կողմից դաբաղի նոր տեսակի դեմ ստեղծված պատվաստանյութ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում դաբաղ հիվանդության տարածմանը և դրա հետևանքով ՌԴ-ի կողմից Հայաստանից արտահանվող մսամթերքի վրա ժամանակավոր արգելք դնելուն, հայտնել է, որ օդակաթիլային ճանապարհով հիվանդությունը Հայաստան է ներթափանցել Թուրքիայից, սակայն գրանցվել է դաբաղի մեկ դեպք՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում: Հունվարի 22-ին տեղեկատվություն է տարածվել, որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ժամանակավոր սահմանափակումը գործում է հունվարի 20-ից: Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։ Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։ Ռոսսելխոզնադզոր»-ի փաստաթղթում նշված է, որ այդ ապրանքները Ռուսաստանի տարածքով տարանցիկ տեղափոխելը ևս արգելվում է։ ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 26-ին պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ: «Հաշվի առնելով ԶԼՄ-երով տարածված թյուր տեղեկատվությունը, որ Ռոսսելխոզնադզորի կողմից կիրառվել են ՀՀ-ից կաթնամթերքի արտահանման սահմանափակումներ, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ նշված սահմանափակումները չեն տարածվում ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի ներմուծման վրա: Հարկ է նշել, որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ նմանատիպ սահմանափակումները գործել են նաև նախկինում»: Կարդացեք նաև՝ ՌԴ անասնաբուժության պատվիրակությունը ՀՀ-ում է. Քննարկվում է դաբաղի կանխարգելումը Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |