Թուրքիայում դերսիմահայերի կոտորածների մասին պատմող Գյունդողանի 2-րդ գիրքն է հրատարակվել![]() 5 փետրվարի 2016 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայիում տեղի է ունեցել պատմաբան, հասարակագետ և գրող Քազըմ Գյունդողանի «Վանականի թոռները. Դերսիմահայեր-1» գրքի շնորհանդեսը: Այն պատմում է 1895-ի հայերի կոտորածների, 1915-ի Հայոց ցեղասպանության մասին: Մասնավորապես, օրինակներով ու փաստեր են ներկայացվում Դերսիմի հայ բնակչության գույքի յուրացման, հայոց լեզվի, կրոնի, մշակույթի ոչնչացման փորձի, իրենց պատմական հայրենիքից վտարման մասին, Evrensel.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Գյունդողանը գրքում անդրադառնում է այն հանգամանքին, որ ցեղասպանության ժամանակ դերսիմահայերի մեծ մասն իր կյանքը փրկելու համար հարկադրված է եղել հրաժարվելու իր կրոնից, ունեցվածքից, հասարակական դիրքից: «Երբ դերսիմահայերը հետ են վերադարձել, պարզվել է, որ իրենց նախկին բանվորները տիրացել են իրենց ունեցվածքին: Ուստի ստիպված են եղել վարձու աշխատող դառնալ իրենց պատկանող հողերում»,- ասվում է գրքում: Աշխատության մեջ տեղ են գտել նաև 1937-38թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ ողջ մնացած Վանք և Զիմեք գյուղերի քրիստոնյա հայերի պատմությունները: Գյունդողանը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո Դերսիմում կանգուն մնացած միակ ուխտատեղին՝ հալվորի Սուրբ Կարապետ վանական համալիրը այդ տարիներին ավերվել է ռմբակոծության հետևանքով: Քազըմ Գյունդողանը հեղինակն է նաև «Երկու բուռ մեղք. Դերսիմի կորած աղջիկները: Աղջիկների կոտորածը» ("İki Tutam Suç. Dersimin Kayıp Kızları. Tertele Çenequ") և «Հայ-վայի ժամանակը» (Hay vay zamanı) փաստավավերագրական ֆիլմի: Վերջինս 2013թ. տեղի ունեցած Անթալիայի 50-րդ միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |