«Հրանտ Դինք» հիմնադրամը կազմել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը 6 փետրվարի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի անվան հիմնադրամը «Անատոլիական մշակութային ժառանգություն» նախագծի շրջանակում հայերի, հույների ասորիների և հրեաների կողմից կառուցված եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանատների գույքագրում է անցկացրել: Մոտ 2.5 տարի տևած աշխատանքների արդյունքում ցուցակագրվել է 10.000 կառույց, որոնցից 4.600 հայկական է, 4.100-ը` հունական, 650-ը` ասորական, 300-ը` հրեական: Հիմնադրամը այս բոլոր կառույցները ներառող ինտերակտիվ քարտեզ է կազմել, որը կարելի է տեսնել Turkiyekulturvarliklari.com կայքում: Աշխատանքներն իրականացրել են հետազոտողներ Վահագն Քեշիշյանը, Նորա և Զաքարիա Միլդանօղլուները, Նորայր Օլգարը, Մուստաֆա Բաթմանը, Էզգի Դենիզ Բերքը, Մերվե Քուրթը, Թունա Բաշըբեքը և այլոք, գրում է Ermenihaber.am-ը: Հետազոտողները կանգուն մնացած կառույցներից բացի, ամբողջ Անատոլիայի համար կազմել են նաև քանդված, ավերված, չպահպանվող, որպես պահեստ ու ախոռ օգտագործվող կամ մզկիթի վերածված կառույցների ցուցակ: Նախագծին աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարությունը, «Բաց հասարակություն» և «Chrest» հիմնադրամները: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին աշխատանքի վերաբերյալ մանրամասներ են պատմել նախագծի մասնակիցները: Վերջիններս նշել են, որ սա իր բնույթով եզակի աշխատանք է, քանի որ մինչև օրս Թուրքիայի քրիստոնեկան կառույցների վերաբերյալ նմանատիպ համապարփակ ուսումնասիրություն չէր կատարվել: Նախաձեռնության մասնակիցները տեղեկացրել են, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվելու, քանի որ 2-րդ փուլուվ նախատեսում են մեկնել Թուրքիայի տարբեր շրջաններ և մեկ-մեկ ստուգել բոլոր այն կառույցները կառույցները, որոնց մասին տեղեկություններ են հավաքագրել: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |