Երևանի Սեբաստացու և Գյումրիի Բայրոնի անվ. դպրոցները՝ ՀՀ-ում լավագույնների շարքում 6 փետրվարի 2016 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման արդյունքները կարևոր են դպրոցների տնօրենների և մանկավարժների համար, որպեսզի կարողանան հասկանալ, թե որտեղ է դպրոցի խնդիրը, որտեղ՝ առավելությունը: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողներին ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը հայտնել է, որ առաջատար եռյակում են հայտնվել համապատասխանաբար՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնական դպրոցը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցը, Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը: Ոչ պետական դպրոցների անվանակարգում առաջինից երրորդ տեղերում են ք. Երևանի «Քվանտ» վարժարանը, «Այբ» կրթական հիմնադրամ հանգույցը և Վաղարշապատի Մ. Ա. Ս. Էջմիածնի Էօրնեկեանի անվան մ/դ: 2015-ի արդյունքներն ամբողջությամբ ներկայացված են Schoolrate.armedu.am կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն կատարել ցուցանիշների ընտրություն և ստանալ դպրոցների վարկանիշավորման սանդղակ` իրենց համար նախընտրելի չափանիշներով: «Վարկանիշավորումը կարևոր է նաև նախարարության համար, որպեսզի խրախուսի լավագույններին: Վարկանիշավորումը թույլ է տալիս գտնելու, թիրախավորելու մեր աջակցության կարիքն ունեցող դպրոցներին», - նշել է Աշոտյանը, մեջբերում է Panorama.am-ը: ՀՀ-ում պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվել դրանց սակավաթվության պատճառով: Վարկանիշավորման արդյունքները ներկայացվել են պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով: Կարդացեք նաև՝ ՀՀ շրջանավարտների կրթվածության վայրիվերումները՝ թվերով Հետազոտություն. Հայ աշակերտուհիները դպրոցն ավարտելիս տղաներից ուսյալ են Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |