Հալեպը կրկին հրթիռակոծվել է. Բնակարաններ են ավերվել 6 փետրվարի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին և 6-ին Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի պայթուցիկ տակառներով հրթիռակոծել են քաղաքի խաղաղ բնակչությունը, հատկապէս Նոր Գյուղի շրջանը, գրում է «Գանձասար» պարբերականը։ Բնակարաններ են ավիրվել, հասցվել են նյութական վնասներ: Բնակչությունը զրկվել է էլեկտրականությունից: Մինչ սիրիական բանակը վերջին օրերին առաջընթաց է արձանագրում, փետրվարի 3-ին երեկոյան ահաբեկչական խմբավորումներն ինքնաշեն մի քանի հրթիռներ են արձակել Հալեպի հայաշատ թաղամասերի ուղղությամբ։ Դրանցից մեկը պայթել է Հալեպի Նոր գյուղի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Սահակյան վարժարանը միացնող հատվածում, իսկ մյուսը՝ ներկայիս հայկական ծերանոցի մոտ։ Վերջինիս պայթյունից բռնկվել են էլեկտրահաղորդման լարերը: Տեղի ունեցած պայթյունների պատճառով վիրավորներ են եղել, գրանցվել են նաև նյութական մեծ վնասներ, վնասվել են բնակարաններ, խանութներ, մեքենաներ, պետական գույք։ Սիրիական բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից:Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման: Փետրվարի 3-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ: Սիրիական բանակը հունվարի 25-ին Դարաա նահանգում զինյալներից ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը: Նույն օրը Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով: Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |