Արցախի անկախության 25-ամյակի հոբելյանական կոնյակի անվան քվեարկության արդյունքները հայտնի են 6 փետրվարի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնյակի անվան ընտրության առցանց խորհրդատվական քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել էր փետրվարի 3-ի երեկոյան Արցախպրեսի կայքում: Քվեարկությանը մասնակցել է 4273 քաղաքացի: Մասնավորապես, ըստ ձայների բաշխվածության՝ պատկերը հետևյալն է՝ «Ազատություն» – 21, «Ազատ» - 36, «Ազատագրող» – 46, «Վերածնունդ» – 59, «Տիգրանակերտ» – 1657 և «Հաղթանակի համը» – 2454 ձայն: Այսպիսով, ըստ քվեարկության վերջնական արդյունքների՝ ձայների գերակշիռ 2454 կամ 57 տոկոսը հավանություն է տվել «Հաղթանակի համը» տարբերակին, հայտնում է Արցախպրեսը: ԱՀ կառավարության նախաձեռնությամբ՝ արտադրվելու է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական 10 հազար շիշ կոնյակ, որոնց վաճառքից հավաքագրված հասույթը ուղղվելու է պաշտպանության բանակի հզորության ամրացմանը: Կոնյակի անվան ընտրության համար հայտարարված մրցույթի արդյունքում, հանձնաժողով է ներկայացվել 128 առաջարկ` 58 հոգու կողմից: Հանձնաժողովի կողմից ընտրվել էր 6 տարբերակ, որոնք «Արցախպրես»-ի կայքում փետրվարի 3-ի երեկոյան դրվել էին հանրային քվեարկության, որն, ըստ նախապես արված հայտարարության, տևել է մինչև փետրվարի 6-ը, ժամը 14:00-ն: Արցախի վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողովն առաջիկա օրերին կամփոփի խորհրդատվական քվեարկության արդյունքները՝ հրապարակելով իր վերջնական որոշումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |