ԼՂՀ ՊՆ . Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1500 կրակոց 8 փետրվարի 2016 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին` փետրվարի 6-ին և 7-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 5600 կրակոց: Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ժամկետի մասով առաջարկի ենք սպասում, գուցե՝ օգոստոսին «Պետք է ժամկետների 3 տարբերակ առաջարկեն»,–ասել է նա |