Էրդողանը պահանջել է ԱՄՆ-ից ընտրություն կատարել Թուրքիայի և քրդերի միջև 8 փետրվարի 2016 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ընտրություն կատարեն Թուրքիայի իշխանությունների և «Ժողովրդավարական միություն» " (PYD) քրդական կուսակցության միջև: Էրդողանն այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի դեսպանորդի սիրիական Քոբանի այցից մեկ շաբաթ անց, որը գտնվում է PYD մարտական թևի քրդական ուժերի հսկողության տակ: Անկարան նրանց համարում է ահաբեկիչենր, որոնք կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինչպե՞ս կարող ենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե Քոբանիի ահաբեկիչները»,-մեջբերել է Էրդողանի խոսքը AP գործակալությունը: ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգուրկն այցելել է քրդերի կողմից վերահսկվող Սիրիայի տարածքներ, որտեղ բանակցել է քուրդ-արաբական դաշինքի ներկայացուցիչների հետ, որոնք մարտնչում են ԻՊ գրոհայինների դեմ: ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Բրետ Մակգուրկը սիրիական Քրդստանում 2 օր է անցկացրել` այցելելով նաև Քոբանի: Ավելի վաղ Էրդողանն ասել էր, թե PYD-ն «ահաբեկչական կազմակերպություն» է, որին աջակցում է Ռուսաստանը, և որը ոչնչով չի տարբերվում «Իսլամական պետություն» խմբավորումից: Ավելի վաղ ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով հատոկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարեց, որ Մոսկվան կշարունակի շփումներն Իրաքի և Սիրիայի քրդերի հետ: «Մենք փոխըմբռնում ունենք, որ քրդերը պետք է ներկայացված լինեն Սիրիայում ընդդիմության համախմբան հայրենասիրական հարթակի վրա, այնպես որ կաշխատենք նաև առաջիկայում»,-ասել է Բոգդանովը: Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմն իր հերթին հայտարարել է, որ սիրիաբնակ քրդերը պատրաստ են փոխգործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |