Սիրիայի բանակն ազատագրել է Լաթաքիայի Բաշուրան. Թուրքական սահմանից 8 կմ հեռավորությամբ է 8 փետրվարի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիա նահանգի հյուսիսում գտնվող Էլ Բաշուրա բնակավայրը։ Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակն այնտեղից դուրս է մղել ահաբեկչական խմբավորումներին, որոնք փախուստի են դիմել դեպի թուրքական սահման։ «Էլ Բաշուրան անվտանգ շրջան է հայտարարվել այն բանից հետո, երբ սակրավորները վնասազերծել են տեղադրված ականները»,- հայտարարել են բանակային հրամանատարության ներկայացուցիչները, գրում է Tert.am-ը։ SANA-ի փոխանցմամբ՝ սիրիական զորքը գտնվում է Լաթաքիայի հյուսիսում՝ թուրքական սահմանից 8 կմ հեռավորությամբ։ Այդ շրջանում կառավարական զորքի դեմ պայքարում են «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ախրար աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումները, որոնց շարքերում շատ են վարձկանները, ինչպես նաև «Սուլթան Աբդուլ Համիդի ջոկատը», որի անդամները հիմնականում էթնիկ թուրքմեններ են։ Սիրիական բանակը շարունակում է հարձակումը Հալեպի հյուսիսում ու արևելքում՝ ընդլայնելով երկրի հյուսիսային մայրաքաղաքի ու թուրքական սահմանի միջև իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Փետրվարի 6-ին կառավարական ուժերը հաջողության են հասել Ռաբիա շրջանում։ Նրանք վերադարձրել են ռազմավարական բարձունք համարվող շրջան ու Ալիա բնակավայրը։ Բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման: Փետրվարի 3-ին նաև հայտնի է դարձել, որ Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ: Բանակը հունվարի 25-ին Դարաա նահանգում զինյալներից ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը: Նույն օրը Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով: Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |