Քաղաքապետարանը՝ տնտեսվարողներին. Ձյունից մաքրեք օբյեկտների հարակից տարածքը![]() 8 փետրվարի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն ավելի մեծ ծավալներով իրականացվել է մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հիշեցնում է, որ համաձայն Երևանի ավագանու որոշման` իրենց օբյեկտների հարակից տարածքներում պարտավոր են իրականացնել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ: Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում է կատարել իրենց պարտականությունները: Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը փակ է Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |