Թբիլիսիի օդանավակայանը մարտի 1-ից կչեղարկի ցերեկային թռիչքները![]() 8 փետրվարի 2016 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ից Թբիլիսիի օդանավակայանը կչեղարկի ցերեկային թռիչքները թռիչքուղու վերանորոգման պատճառով` ինքնաթիռրները վայրէջք և թռիչք կկատարեն միայն գիշերային ժամերին: Ըստ Թբիլիսիի օդանավակայանի մամուլի ծառայության տվյալների, «վերանորոգման աշխատանքները փուլ առ փուլ են իրականացվելու, որի պատճառով ցերեկային թռիչքները կչեղարկվեն մարտին, ապրիլին և մայիսին», հայտնում է «Կավկազսկի ուղելը»: «Ամեն ամիս որոշակի սահմանափակումներ կլինեն թռիչքուղում` կապված վերանորոգման աշխատանքների հետ»,-գրում է «Սպուտնիկ Գրուզիան»: Ինչպես հայտարարել է TAV Urban Georgia ընկերությունը, որը օդանավակայանի կառավարիչն է, «բոլոր չվերթները Վրաստանի գլխավոր օդանավակայանից կատարվելու են գիշերային ժամերին», հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Օդանավակայանի արդիականացման շրջանակում նախատեսվում է թռիչքուղու վերակառուցում, որը նախատեսված է ավարտել 2016-ի հունիսի վերջում: 2015-ին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1 847 111 ուղևորի, ինչը 17,25% ավելի է, քան 2014-ին: Փետրվարի 7-ի դրությամբ Թբլիսիի օդանավակայնը 24 ժամում ընդունում և ճանապարհում է 45 կանոնավոր չվերթ, այդ թվում 28 ցերեկային: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |