Շախմատիստ Լիլիթ Գալոյանը Moscow Open-ում 12-րդն է![]() 8 փետրվարի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Moscow Open-ի կանանց շախմատի մրցաշարում, որը նաև Ռուսաստանի 2016-ի գավաթի փուլ էր, հանդես է եկել հայաստանցի Լիլիթ Գալոյանը: Հայ շախմատիստուհին վեցերորդ տուրում gլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն հաջորդ երկու տուրերում կրած պարտություններից եւ եզրափակիչ պարտիայում խաղացած ոչ-ոքիից հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 6,0 միավորով պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Սուսաննա Գաբոյանը, զբաղեցրել է 37-րդ տեղը: Մրցաշարի կանանց պայքարում հաղթող է ճանաչվել ՌԴ հավաքանի ներկայացուցիչ Անաստասիա Բոդնարուկը: Լիլիթ Գալոյանը ծնվել է 1983-ին, Երևանում: Միջազգային վարպետ, Հայաստանի աղջիկների հնգակի չեմպիոնուհի, նույնքան անգամ` արծաթե մեդալակիր, Երևանի աղջիկների մինչև 18 տ. չեմպիոնուհի (1995), Երևանի կանանց չեմպիոնուհի (1998), Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան կանանց փոխչեմպիոնուհի (1998) և չեմպիոնուհի (1999, 2000), Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունների (2001, 2002) արծաթե և բրոնզե (2006) մեդալակիր է: 2005-ին Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում իր խաղասեղանի վրա արժանցել է արծաթե մեդալի և միաժամանակ առաջին անգամ լրացրել է գրոյսմաստերական նորմ: 2007-ին Գալոյանը Հայաստանի կանանց առաջնությունում նվաճեց երրորդ մրցանակը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |