ԶԼՄ-ներ. Բրիտանիան պատրաստվում է ՌԴ և ՆԱՏՕ-ի հնարավոր հակամարտությանը![]() 8 փետրվարի 2016 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Shamal Storm զորավարժությունների շրջանակում Մեծ Բրիտանիան 1,6 հազար զինվորական և 300 միավոր տեխնիկա կտեղափոխի Հորդանան: Ըստ The Daily Telegraph-ի ռազմական աղբյուրների, զորավարժությունների նպատակն է նախապատրաստվել ռազմատեխնիկայի արագ փոխադրմանn Արևելյան Եվրոպա` ՌԴ և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր հակամարտության դեպքում: Ինչպես ասել են թերթին զրուցակիցները, չնայած, որ վարժանքներն անցնւմ են Սիրիային սահմանակից Հորդանանում, դրանց անցկացումը կապված չէ ԻՊ դեմ պայքարի հետ: «Սա ԻՊ դեմ պայքար չէ: Մենք ավելի շուտ պատրաստվում ենք միանալ ԱՄՆ-ին Ուկրաինայում, ոչ թե Սիրիայում: Սա այն ուժերը չեն, որոնք պետք է Հալեպ գործուղել ջիհադականների ավազակախմբի դեմ պայքարելու համար: Բրիտանական բանակի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, զորավարժությունները Հորդանանում պետք է ապահովեն լիակատար մարտական պատրաստականություն «աշխարհի ցանկացած կետում մինչև 30 հազար զորախումբ ծավավելու և ապահովելու համար»: Հորդանան արդեն ուղարկվել է մոտ 300 միավոր ռազմատեխնիկա, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |