WSW. Վաշինգտոնում կարծում են, որ Թուրքիայի դիրքորոշումը քրդերի հարցում խանգարում է կարգավորմանը Սիրիայում![]() 8 փետրվարի 2016 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Թուրքիայի դիրքորոշումը քրդերի հարցում Սիրիայում քաղաքական կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկն է և լրջորեն խափանում է ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարը: Այդ մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal-ը: «Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Թուրքիայի թշնամական վերաբերմունքը քուրդ զինյալներին Սիրիայում, որոնք ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ ամենագործուն դաշնակիցներից են, խարխլում է այն ջանքերը, որոնք ուղղված են այդ խմբավորման դեմ առավել ինտենսիվ գործողությունների ծավալմանը»,-գրում է թերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Անկարան բազմիցս է հայտարարել Վաշինգտոնին, որ քրդերը Սիրիայում զենք են փոխանցում ՔԱԿ զինյալներին, որոնք էլ այն օգտագործում են Թուրքիայի դեմ: ԱՄՆ իշխանություններն անհմին են համարում այդ պնդումները: Ինչպես գրել է պարբարեկանը, այդ թեման արծարծվել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի Թուրքիա վերջին այցելության ժամանակ: «ԱՄՆ մի շարք առանցքային պաշտոնյաներ ասում են, որ Թուրքիայի դիրքորոշումը սիրիական քաղաքական կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկն է դարձել»,-նշել է թերթը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ընտրություն կատարեն Թուրքիայի իշխանությունների և «Ժողովրդավարական միություն» (PYD) քրդական կուսակցության միջև: Էրդողանն այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի դեսպանորդի սիրիական Քոբանի այցից մեկ շաբաթ անց, որը գտնվում է PYD մարտական թևի քրդական ուժերի հսկողության տակ: Անկարան նրանց համարում է ահաբեկիչենր, որոնք կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինչպե՞ս կարող ենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե Քոբանիի ահաբեկիչները»,-ասել է Էրդողանը: ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգուրկն այցելել է քրդերի կողմից վերահսկվող Սիրիայի տարածքներ, որտեղ բանակցել է քուրդ-արաբական դաշինքի ներկայացուցիչների հետ, որոնք մարտնչում են ԻՊ գրոհայինների դեմ: ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Բրետ Մակգուրկը սիրիական Քրդստանում 2 օր է անցկացրել` այցելելով նաև Քոբանի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |