ՌԴ-ում ձերբակալել են ԻՊ անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Մոսկվայում և Պետերբուրգում

ՌԴ-ում ձերբակալել են ԻՊ անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Մոսկվայում և Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում ձերբակալվել է «Իսլամական պետության» 7 անդամ, որոնք մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայում, Պետերբուրգում և Սվերդլովսկի մարզում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն:

«ՌԴ ԱԴԾ-ն փետրվարի 7-ին Եկատերինբուրգում ձերբակալել է ԻՊ անդամներից բաղկացած ավազակախմբի 7 անդամի, որոնք մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայում, Պետերբուրգում և Սվերդլովսկի մարզում ինքնաշեն պայթուցիկ սարքերի միջոցով»,-ասվում է ԱԴԾ հայտարարության մեջ:

Ըստ ԱԴԾ տվյալների, խումբը ղեկավարում էր Թուրքիայից ժամանած ԻՊ անդամը: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է պայթուցիկ սարքերի պատրաստման լաբորատորիա:

Պարզվել է, որ դիվերսիոն-ահաբեկչական գործություններ իրականցնելուց հետո , խումբը մտադիր էր մեկնել Սիրիա` մասնակցելու մարտական գործողություններին ԻՊ շարքերում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205 հոդվածով` «Ահաբեկչական գործողություն» և 222 հոդվածով` «Զենքի ապօրինի շրջանառություն», նաև 222.1 հոդվածով` «Պայթուցիկ նյութերի ապօրինի պահում»: Քննությունը պարզելու է ձերբակալվածների հանցավոր կապերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---