Նոր պատերազմը մեծ աղետ կհանդիսանա ոչ միայն Ղարաբաղի կամ Ադրբեջանի համար12 հունվարի 2007 - 19:01 AMT PanARMENIAN.Net - «Կովկասը շատ հեռու է: Դա շատ խճճված տեղ է, ես կասեի, որ այն ավելի խճճված է, քան Բալկանները, ուստի եւ դժվար է հրավիրել այս վայրի վրա Արեւմուտքի հեղինակների ուշադրությունը»,-հայտարարել է «Սեւ այգի» գրքի հեղինակ, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը: Նրա խոսքերով, պաղեստինյան հակամարտությունը եւ իրադարձություններն Իրաքում ավելի մեծ ուշադրություն են գրավում, քան ղարաբաղյան հարցը: «Սակայն, ես գտնում եմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն խոսում են այդ տարածաշրջանի հանդեպ հետաքրքրության աստիճանական բարձրացման մասին»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ լրագրողն ասել է, որ չի հավատում ինչ-որ կախարդական միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ահա արդեն 10 տարի է, ինչ բանակցություններ են ընթանում խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն, ճշմարիտ խաղաղ գործընթացը դեռեւս չի սկսվել: Ես գիտեմ, որ նոր պատերազմը մեծ աղետ կլինի ոչ միայն Ղարաբաղի կամ Ադրբեջանի համար: Այն կընդգրկի մեծ տարածքներ, այդ պատերազմի առաջին զոհը կդառնա ադրբեջանական երիտասարդությունը, որը կընկնի ականների վրա: Իրական առաջընթացի համար անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել: Երկու կողմերն էլ պետք է փոխադարձ հարգանք դրսեւորեն եւ քննարկեն համատեղ ապագայի հնարավորությունը խաղաղ պայմանագիր կնքելուց եւ սահմանները բացելուց հետո»,-գտնում է դե Վաալը: Նա նաեւ ընդգծել է, որ «Ադրբեջանը պետք է հիշի, որ Ղարաբաղ անվամբ տարածքից բացի, կան նաեւ ղարաբաղցի հայերը»: «Նրանց հետ պետք է բանակցություններ վարել եւ ցույց տալ նրանց իրենց ապագա հնարավորությունները Ադրբեջանի կազմում Ղարաբաղի մնալու դեպքում: Իրենց հերթին ղարաբաղցի հայերը չպետք է մոռանան այն մասին, որ կան ղարաբաղցի ադրբեջանցիներ, նրանք նույնպես այդ տարածքում բնակվելու իրավունք ունեն: Յուրաքանչյուրը պետք է խոսի ոչ թե հաղթանակի, թշնամուն ճնշելու, այլ խաղաղ համաձայնագրի օգտակարության մասին: Ոչ ոք չի կարող փոխել քարտեզը»,-ասել է Թոմաս դե Վաալը, հաղորդում է Analitika.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |