ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայատառ կարճ հաղորդագրություններ ուղարկող առաջին օպերատորն է![]() 8 փետրվարի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ը հայտարարվել է համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության նպատակն է կանխել էլեկտրոնային հաղորդակցման դարաշրջանում հայերեն տառերի` գործածությունից դուրս գալը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես խրախուսել է հայոց լեզվի գործածությունը: Ընկերությունն առաջինն է մշակել է տեխնոլոգիական լուծում, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս վայելելու տեղեկատվությունը մայրենի լեզվով ստանալու առավելությունները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: 2015թ.-ի հունիսի 11-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հերթական նորամուծությունը, որի շնորհիվ սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները ստանում են հայատառ: Նույն հաջողությամբ ՝ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիայի) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդները կարճ հաղորդագրությունները ստանում են կյուրեղատառ (ռուսատառ): Սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները շարունակում են ստանալ նախկինում իրենց իրականացրած կարգավորումներից ելնելով. այսինքն՝ այն լեզվով, որով մինչև այժմ ստացել են այդ հաղորդագրությունները: Նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ: Բացի այդ, ընկերության սպասարկման կենտրոններում մատուցվող ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, իրականացրած գործարքի վերաբերյալ ստանում են ծանուցում՝ կարճ հաղորդագրության տեսքով: Սմարթֆոնից օգտվող բաժանորդները՝ և՛ ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, և՛SMS-ծանուցումները ստանում են լատինատառ, ռուսատառ կամ հայատառ՝ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից: Դրանք, ի դեպ, կարող են փոխվել՝ ըստ բաժանորդի ցանկության: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |