ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԶՈՒՍՊ ԵՆ ԴԱՐՁԵԼ

PanARMENIAN.Net - Երկաթուղու աբխազական հատվածով հաղորդակցության վերականգնման շուրջ բանակցություններն առավել զուսպ բնույթ են ձեռքբերել: Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, խնդրի նկատմամբ կողմերի վերաբերմունքը նախկինում զգալիորեն ավելի խիստ է եղել: Սակայն, Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, առայժմ անհնարին է կանխատեսել երկաթուղու տվյալ հատվածում երթեւեկության վերականգնման ժամկետները, քանզի խնդիրը կապված է վրաց-աբխազական հակամարտության հետ: «Հայաստանը մտադիր է հետագայում եւս բարձրացնել այդ հարցը եւ պահանջել այդքան կարեւոր տրանսպորտային միջանցքի բացումը»,- ասել է Հայաստանի ղեկավարը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---