Թուրքիան Ադրբեջանի պատանդի դերում է հայտնվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման հարցում

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Երեւանում անցնող «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով խորհրդաժողովում քննարկվում են տնտեսական հարցեր, նկատվում է շատ հստակ քաղաքական ենթատեքստ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ստացվում է, որ Թուրքիայի հետ սահմանը Հայաստանն է փակել եւ հենց նա պետք է հրաժարվի իր արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից ի օգուտ ինչ-որ տնտեսական շահերի»,-նշել է Կիրո Մանոյանը:



Նրա խոսքերով, «հայ-թուրքական սահմանի բացմանն ավելի շատ կողմ են Արեւմտյան Հայաստանի (Արեւելյան Անատոլիայի) բնակիչները, քան պաշտոնական Անկարան»: «Թուրքիայի հասարակական կարծիքը շատ թույլ է եւ չի կարող ազդեցություն ունենալ երկրի արտաքին քաղաքականության վրա: Այլ բան է այն գավառը, որի համար շահավետ է սահմանների բացումը: Տվյալ դեպքում Թուրքիան Ադրբեջանի պատանդի դերում է հայտնվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման հարցում: Պետք չէ մոռանալ, որ այդ խորհրդաժողովը, չնայած կազմակերպիչների հայտարարություններին, շատ հստակ քաղաքական նպատակ է հետապնդում` ստիպել Հայաստանին միակողմանի կարգով բացել սահմանը»,-ընդգծել է Մանոյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---