Politico-ն Մերկելի ձախողված առաքելության մասին. Անկարան հավելյալ գումար է ուզում 9 փետրվարի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Անկարային չի գոհացնում 3 մլրդ եվրոն, որը Եվրամիությունը խոստացել է հատկացնել Սիրիայից փախստականների հոսքը կասեցնելու համար, և այժմ Մերկելի հակաճգնաժամային ծրագիրը ձախողման վտանգի տակ է, գրում է Politico-ն: 2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: «Մերկելը փորձում է լուծում գտնել»,-գրում է թերթը: Փետրվարի 8-ին տեղի ունեցած Անգելա Մերկելի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը վեցերորդն էր հոկտեմբերից ի վեր, որի պատճառով գերմանական ԶԼՄ-ները արդեն «կատակում են», թե Մերկելը թուրք նախարարների հետ ավելի հաճախակի է հանդիպում, քան իր: Սակայն հանդիպումը ոչինչ չտվեց` կողմերը ոչ մի էական բան չառաջարկեցին իրար: Օրինակ, Անկարան համաձայնվել է համագործակցել փախստականներին օգնող գերմանական կամավորական կազմակերպությունների հետ և հավանություն է տվել ոստիկանությանը համագործակցել Գերմանիայի հետ ապօրինի փոխադրողների դեմ պայքարում: Սակայն սա այն չէ, ինչ ակնկալում էր Բեռլինը: Մերկելի քաղաքական ընդդիմախոսները սա համարել են ժամանակի կորուստ: «Մշտական ուղևորություններն Անկարա չեն փոխարինի ճգնաժամի դեմ պայքարի կառավարական ծրագիրը, որը չկա»,-այսպես է մեկնաբանել իրավիճակը Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբեդորֆը: Մերկելին մեղադրում են նաև Թուրքիային աջակցելու մեջ, որը «աղետի համար պատասխանատու ռեժիմ է»: Թուրքիան շարունակում է ճնշում գործադրել Եվրոպայի իշխանությունների հանդեպ դեռ առաջին դրամաքանակը ստանալուց առաջ` հիմնավորելով դա այն հանգամանքով, որ «արդեն իսկ շատ ավելի մեծ բեռ է կրում, քան ցանկացած այլ երկիր տարածաշրջանում», հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Սկզբից մենք պետք է ծախսենք այդ գումարը, հետո արդեն կարող ենք վերադառնալ այդ հարցին»,-ասել է Գերմանիայի կանցլերը` պատասխանելով այն հարցին, թե ավելացնելու է արդյոք Եվրամիությունը ֆինանսական աջակցության ծավալը Թուրքիային: Ինչպես եզրակացնում է Politico-ն, Մերկելի պատասխանը վկայում է, որ ԵՄ-ն այլ ընտրություն չունի: Մինչդեռ Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն առաջարկել է սիրիացի փախստականներին, որոնք հասել են Հունաստանի ափերին, ուղարկել Թուրքիա: Այս կտրուկ միջոցը Ֆայմանը միակ գործուն միջոցն է համարում ապօրինի փոխադրողների բիզնես-մոդելի կազմալուծման և սահմանների պաշտպանության համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |