Թուրքական ընդդիմությունն առաջարկում է պաշտոնանկ անել Աբդուլլահ Գյուլին

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով արտաքին քաղաքական այն անբարենպաստ պայմաններն, որոնցում վերջին տարիներին հայտնվում է Թուրքիան, ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Սուլեյման Սարիբաշի նախաձեռնությամբ, խորհրդարանին առաջարկվել է պաշտոնանկ անել երկրի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին: Անկարայում որպես խորհրդարան դիմելու փաստարկ է օգտագործվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն Էմրե Թաների այն հայտարարությունը, որ «մեր ազգային միասնությունը սպառնալիքի տակ է»:



Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ Իրաքի հյուսիսում քրդական պետության փաստացի ստեղծումը, ինչպես նաեւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում ծագած խնդիրներն, այն բանի արդյունքն են, որ Թուրքիան ինքնուրույն չի ընտրում իր արտաքին քաղաքականությունը: Վերջին իրադարձություններն, ըստ պատգամավորի, այն բանի հետեւանք են, որ Թուրքիայի արտգործնախարար Ա.Գյուլը չի համապատասխանում իր պաշտոնին, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---