Թուրքիայում 1915 թվականի ողբերգության մասին սկսել են խոսել համամեմատաբար վերջերս

PanARMENIAN.Net - «Ես չգիտեմ, թե որքան հայեր են սպանվել 1915 թվականին. մեկուկես միլիոն, երեք, թե հինգ: Թուրքական պատմության դասագրքերում 1915 թվականի իրադարձությունների մասին ոչինչ չկա»,- ասել է Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման խորհրդի (TABDC) համանախագահ Կաան Սոյակը PanARMENIAN.Net ի թղթակցին: Նրա խոսքերով, Թուրքիայում 1915 թվականի ողբերգության մասին սկսել են խոսել համամեմատաբար վերջերս: «Երբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ում ասել է 1915 թվականի ողբերգության մասին, ապա մեզ մոտ եւս սկսեցին խոսել այդ մասին: Ըստ իս, ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք չենք շփվում, միմյանց չենք լսում: Հայերը պետք է նկատի ունենան, որ Թուրքիան ցանկանում է տեղյակ լինել իր պատմությունից»,- ընդգծել է Սոյակը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---