ԵՄ-ի կոչը՝ լուրջ վերաբերվել հանրաքվեի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին![]() 9 փետրվարի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կոչ է անում լուրջ վերաբերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ հանրաքվեն գնահատող ամփոփիչ զեկույցին, որում դիտորդական առաքելությունը քննադատել էր Հայաստանի իշխանություններին: Այս մասին հայտնել էԵվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- փաստում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը: Դրանում նաև հիշեցվում է՝ այդ հանձնարարականների թվում են ընտրողների ցուցակների ճշգրտման բարելավումը, քարոզարշավի ընթացքում հանրային միջոցների չարաշահման կանխարգելումը, բողոքարկման մեխանիզմների արդյունավետության ու ընտրախախտումների համար պատասխանատվության բարձրացումը: Երկու ընտրատեղամասում դիտարկելով քվեների հաշվարկը, եվրոպացի դիտորդներն արձանագրում են` «գործընթացը նշանավորվել է ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից կատարված էական միջամտությամբ, մի բացասական երևույթ, որը նախկինում քննադատվել է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից»։ Նշվում է, որ լուրջ խնդիրների թվում են՝ «Այո»-ի քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտությունն ու ահաբեկումը, որոնք «հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների փոփոխմանը: Մասնավորապես, որոշ վավեր «Ոչ» քվեաթերթիկներ անօրինական կերպով հանվել են, իսկ հետո վերադարձվել են՝ որպես անվավեր քվեաթերթիկներ կամ դրվել են սխալ փաթեթում: Սվիտալսկին դիտորդների տված հանձնարարականների կատարումը կապել է Հայաստանի միջազգային հեղինակության հետ։ «Այո՛, Ընտրական օրենսգիրքն ու գործընթացները բարելավման կարիք ունեն, և զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լուրջ ընդունե՛ք այն, կատարե՛ք տնային առաջադրանքը: Հայաստանի ժողովուրդը և պետությունը մեծապես կշահեն, եթե այդ հանձնարարականները, քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն»,- ասել է ԵՄ դեսպանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Եվրոպացի դիվանագետը թվարկել է հանրաքվեի թույլ կետերը, որոնք դիտորդներն արձանագրել են զեկույցում՝ ընտրացուցակներ, քվեների հաշվարկ ու ամփոփում։ «ԺՀՄԻԳ-ի թիմը սեփական աչքերով տեսավ, թե ինչպես որոշ քվեներ զրոյացվեցին՝ դեմ գնալով նորմալ ընթացակարգին: Այսինքն մի բան իսկապես սխալ է, որ անգամ դիտորդների ներկայությամբ չի կանխվել արատավոր պրակտիկան: Առանց այս թերությունները հաղթահարելու միշտ լինելու է կասկածի մթնոլորտ, վստահության պակաս, Հայաստանի միջազգային հեղինակությունը դրանից միշտ տուժելու է»,- ասել է Սվիտալսկին։ Հույս հայտնելով, որ իշխանությունները կշարունակեն քննել խախտումների մասին ահազանգերը՝ նա նշել է, որ միաժամանակ Եվրամիությունը կենտրոնանում է արդեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք, ինչպես դեսպանը գնահատել է վճռորոշ կլինեն Հայաստանի ապագայի համար: 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Կարդացեք նաև՝ Հանրաքվեին ընտրախախտումների դեպքով 67 քրգործ է հարուցվել ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |