Իրաքի զինուժը հսկողություն է հաստատել Էր Ռամադիի արևելյան մասում 9 փետրվարի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Իրաքի զինված ուժերն իրենց լիակատար հսկողության տակ են վերցրել Անբար գավառի ռազմավարական նշանակության Էր Ռամադի քաղաքի արևելայն մասը, հայտնել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը: Ըստ ստացված տվյալների, գործողության արդյունքում ոչնչացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ անդամներ: Այժմ մարտերը շարունակվում են Հասեյբա արվարձանում: Իրաքի զինված ուժերում կորուստների մասին տվյալներ չեն հրապարակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2015-ի վերջում Իրաքի զորքերն ազատագրեցին «Իսլամական պետության» գրոհայիններից Ռամադիի նախկին կառավարական համալիրը, որտեղ գտնվում էր գրոհայինների հենակետը: «Հաջորդ քայլը կլինի դիմադրության լոկալ օջախների չեզոքացումը, որոնք դեռ կարող են լինել քաղաքում»,-այն ժամանակ հայտարարել էր Իրաքի ԶՈւ ներկայացուցիչ Սաբահ ալ Նումանին: Ռամադիի գրավումը 2014-ից ի վեր իրաքյան զինված ուժերի ամենամեծ հաջողություններից մեկն է համարվում: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |