Թուրքիայում զբոսաշրջիկների ամրագրումները նվազել են 40%-ով![]() 9 փետրվարի 2016 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում շարունակում է անկում գրանցվել երկրում տիրող իրավիճակի պատճառով: Թուրքական Milliyet թերթի տեղեկացմամբ՝ Գերմանիայում գործող TUI միջազգային զբոսաշրջային գործակալության միջոցով արվող ամրագրումները նույնպես նվազել են: Ինչպես հայտնել են գործակալությունից, 2016 թվականի ամռային հանգստի համար Թուրքիայի հյուրանոցներում ամրագրումներ անողների թիվը նվազել է 40%-ով: Զբոսաշրջային գործակալությունը նշել է, որ թուրքական հյուրանոցներում ամրագրումների անկման պատճառով իր հաճախորդներին ներկայացնում է Թուրքիային այլընտրանքային ուղղություններ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հունվարին Անթալիա այցելած ռուս զբոսաշրջիկների քանակը նվազել է 5 անգամ` նախորդ տարվա համեմատ: Ռուս զբոսաշրջիկների այցելությունների քանակի ռեկորդային անկումը մտահոգել է Անթալիայի բնակիչներին: Ըստ Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալների, ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից Անթալիա է այցելել ընդամենը 2427 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 12 870 մարդ, իսկ հանգստացողների ընդհանուր թիվը հունվարին ամենացածրն է եղել վերջին 10 տարում: Կարդացղեք նաև՝ Հունվարին զբոսաշրջիկների հոսքն Անթալիա նվազագույնն է եղել վերջին 10 տարում Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |