Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայ-թուրքական սահմանի հարցն է բարձրացրել![]() 9 փետրվարի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում քննարկել են մեծ առևտրային կենտրոնների քանակի ավելացման հարցը: Քննարկմանը մասնակցող հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ելույթի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի փակ լինելուն` նշելով, որ դրա բացման պարագայում Հայաստանն իր առևտրի մեծ մասը Թուրքիայի հետ կաներ, Sondakika-ին հղումով գրում է Errmenihaber.am-ը: Փայլանը մասնավորապես ասել է. «23 տարի է, ինչ Հայաստանի հետ սահմանը փակ է: Հիմնավորումը Ղարաբաղն է: Եթե սահմանը բաց լիներ, Հայաստանն իր առևտրի երեք չորրորդը Թուրքիայի հետ կիրականացներ: Մարդիկ կգային-կգնային: Հարաբերությունները կզարգանային: Գուցե այդպիսով Ղարաբաղի հարցն էլ լուծվեր: Երկու կողմերն էլ կարող էին այդ հարաբերությունները զարգացնել, և խնդիրները կլուծվեին»: Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |