Շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը՝ Երևանում![]() 9 փետրվարի 2016 - 18:31 AMT PanARMENIAN.Net - 2016-ի շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը կկայանա Երևանում: Այս մասին հայտնում է Եվրոպայի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Առաջնությունը տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հունիսի 4-14-ը, կանցկացվի երկու տարիքային խմբերում՝ 50-64 տարեկանների և 65-ից բարձր: Հաղթողները կորոշվեն շվեյցարական մրցակարգով, 9 տուրում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 10.000 եվրո: Տղամարդկանց մրցումներում կպարգևատրվեն 1-7-րդ տեղերը, կանանց՝ 1-3-րդը: Առաջնության մասնակիցները կհանգրվանեն «Անի Պլազա» հյուրանոցում: Հայաստանում անցկացվել են ՀՇՖ-ի կազմակերպած բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ։ 1996-ին Երևանում անցկացվել է 32-րդ համաշխարհային օլիմպիադան, 2001-ին՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը: 2014-ի մարտին Երևանում կայացավ Եվրոպայի անհատական առաջնությունը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |