ԱԳ նախարարներ. Եվրամիությունը «ծանր ժամանակներ է ապրում»10 փետրվարի 2016 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ծանր ժամանակներ է ապրում: Այդ մասին հայտարարել են միության հիմնադիր վեց երկրի` Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի, ԱԳՆ ղեկավարները: «Եվրոպական տնտեսական ընկերակցության ստեղծման մասին պայմանագրի 60-րդ տարեդարձին ընդառաջ, որը կնշվի 2017-ի մարտի 25-ին, Եվրոպան մտահոգված է եվրոպական նախագծի վիճակով: Հավանաբար, մենք իրոք շատ բարդ ժամանակաշրջանում ենք ապրում: Այս կրիտիկական պահին մենք որպես հիմնադիր երկրներ մեզ հատկապես պահանջված ենք զգում»,-ասվում է Հռոմում կայացած հանդիպման ավարտին ընդունված փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱԳՆ ղեկավարները, մասնավորապես, քննարկել են ինտեգրացիոն գործընթացների հեռանկարներն ու փախստականների ճգնաժամը ԵՄ-ում: Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ Փախստականների հետ կապված ճգնաժամը լրջագույն վտանգ է Եվրոպայի համար: «Հենց Եվրոպան կարող է մեռնել, ոչ թե Շենգենի գոտին: Եթե Եվրոպան չկարողանա պաշտպանել իր սահմանները, բուն Եվրոպայի գաղափարը հարցականի տակ կդրվի»,-ասել էր նա: Ֆրանսիայի վարչապետը պարզաբանել է, որ կմեռնի ոչ թե Եվրոպան, այլ «եվրոպական նախագիծը` եվրոպական արժեքները, Եվրոպայի հայեցակարգը: Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: Մինչդեռ Մեծ Բրիտանիայում աճում է Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցների քանակը: Եթե հանրաքվեն այս օրերին անցնել, Բրիտանիայի բնակչության մոտ 40 տոկոսը կողմ կքվեարկեր ԵՄ-ից դուրս գալուն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |