Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ` քրդերի հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ բացատրություն տալու10 փետրվարի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է այդ երկրում ԱՄՆ դեսպանին` սիրիացի քրդերի հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ բացատրություն տալու: Դեսպան Ջոն Բասից պարզաբանում են պահանջել այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը ահաբեկչական չի համարում Սիրիայում գործող քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը: Այդ մասին Reuters-ին է ասել թուրքական ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է ՌԲԿ-ն: Փետրվարի 9-ին Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Այստեղ ոչ մի նոր բան չկա` թուրքական կողմի առաջարկի մեջ: Մենք, ինչպես գիտեք, PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չենք համարում»: Ամերիկյան The Wall Street Journal-ն ավելի վաղ գրել է. «Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Թուրքիայի թշնամական վերաբերմունքը քուրդ զինյալներին Սիրիայում, որոնք ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ ամենագործուն դաշնակիցներից են, խարխլում է այն ջանքերը, որոնք ուղղված են այդ խմբավորման դեմ առավել ինտենսիվ գործողությունների ծավալմանը»,-գրում է թերթը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ընտրություն կատարեն Թուրքիայի իշխանությունների և «Ժողովրդավարական միություն» (PYD) քրդական կուսակցության միջև: Էրդողանն այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի դեսպանորդի սիրիական Քոբանի այցից մեկ շաբաթ անց, որը գտնվում է PYD մարտական թևի քրդական ուժերի հսկողության տակ: Անկարան նրանց համարում է ահաբեկիչենր, որոնք կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: «Ինչպե՞ս կարող ենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե Քոբանիի ահաբեկիչները»,-ասել էր Էրդողանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |