Փետրվարի 10-14-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա![]() 10 փետրվարի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Երևանում փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը փետրվարի 10-ինլրագրողներին տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրվա ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, բացառությամբ փետրվարի 14-ին, երբ կնկատվի ամպամածության խտացում, առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ: Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ին ու 11-ին էական փոփոխություններ չի կրի: Սակայն սկսած փետրվարի 12-ից հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչև փետրվարի 15-ը ներառյալ, գրում է Tert.am-ը: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ից մինչև 15-ը և՛ գիշերը, և՛ ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով: Արդյունքում, ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում, մասնավորապես Իջևան, Բագրատաշեն, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքներում փետրվարի 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +15…+18, Արարատյան դաշտում և Երևանում՝ +10…+12 աստիճանի: Երևանի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.40C (1979 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.00C (1972 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C Կարդացեք նաև՝ Ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը բաց է մարդատարների համար Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |