ANCA-ի պահանջը՝ ավելացնել ԱՄՆ-ից ՀՀ-ին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնությունը![]() 10 փետրվարի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը: ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը: Օբամայի առաջարկով՝ Հայաստանին որպես տնտեսական օգնություն պետք է տրամադրվի $22.412.000, ինչը 22%-ով բարձր է նախորդ տարվա հատկացումից: Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է այդ երկրին տրամադրել $10.936.000: Ռազմական օգնությանը վերաբերող տարատեսակ ծրագրերի շրջանակում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվել է հատկացնել հավասարաչափ գումար` $1.6 մլն երկրներից յուրաքանչյուրին: Բացի այդ, Օբաման առաջարկել է հավելյալ $1.7 մլն հատկացնել Հայաստանին` թմրանյութերի տարածման դեմ պայաքարի շրջանակում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափին, ապա ներկայացված փաստաթղթում որևէ հստակ թիվ չի նշվում: Այնուհանդերձ, ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պահանջել է, որ ԼՂՀ-ին ԱՄՆ-ի կողմից տրամադրվի $5 մլն: Անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ն միջինը $1.5 մլն է հատկացրել ԼՂ-ին: Բացի այդ, ANCA-ն պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել $40 մլն-ի, ինչպես նաև $10 մլն հատկացնել Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահային օգնելու համար: Աղբյուրը հավելում է, որ ANCA-ն առաջարկում է Վրաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության առնվազն 10%-ը հատկացնել հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի զարգացմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |