ԻՊ-ն հայ երեխաներին ստիպում է շարիաթի դասեր առնել

ԻՊ-ն հայ երեխաներին ստիպում է շարիաթի դասեր առնել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծանր պայմաններ է ստեղծել Ռաքքայում մնացած հայերի համար: Այս մասին գրում է «Արևելք»- ը:

Ահաբեկչական խմբավորումը ստիպում է հայ երեխաներին շարիաթի դասեր առնել:

Քաղաքում վախի մթնոլորտ է տիրում: Բացարձակապես արգելված է տեղաշարժվել:

Վերջին տվյալներով, ԻՊ հիմնական կենտրոնատեղ համարվող Ռաքքահում մոտ 20 հայ է մնացել:

2015-ի սեպտեմբերի 30-ին քաղաքում իրավիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով 5-6 հայ ընտանիք ստիպված հեռացել են Հալեպ և Լաթաքիա:Քաղաքը գտնվում է Իսլամական պետության վերահսկողության տակ: Ռաքքայում խմելու ջրի, էլեկտրականության հետ կապված խնդիրներ կան, միջքաղաքային հեռախոսակապը, համացանցային կապն ընդհանրապես կտրված են: Հիվանդանոցներում խնդիրներ են առաջացել, քանի որ տասնյակ բժիշկներ են հեռացել քաղաքից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---