ՄԱԿ-ն ու ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում բացել սահմանները սիրիացի փախստականների համար10 փետրվարի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիային կոչ են արել բացել սահմանները սիրիացի գաղթականների առաջ: Մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) խոսնակ Ուիլյամ Սպինդլերը հայտարարել է. «Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան բացի սահմանները վտանգից փախչող և օգնության կարիք ունեցող բոլոր սիրիացի քաղաքացիական անձանց համար՝ ինչպես որ արել է մինչև հիմա»: Նա ընդգծել է, որ թեև Թուրքիան ապաստան է տվել Սիրիայից փախած վիրավոր և խիստ կարիքավոր անձանց, այնուամենայնիվ, սահմանին դեռ հազարավոր փախստականներ են սպասում, Habertürk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Փետրվարի սկզբին նմանատիպ կոչ էր հնչեցվել նաև Ամստերդամում կայացած նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Նշյալ հանդիպմանը Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կոենդեսը հայտարարել էր. «Տեսել եմ Թուրքիայի սահմանով մեկ սփռված փախստականների լուսանկարները: Մարդասիրական օգնության կարիք ունեցող այս մարդկանց առջև պետք է բացվեն սահմանները: ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բաձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ևս կիսում է այս կարծիքը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |