ԱԳ փոխնախարարը Չինաստանում ՀՀ դեսպան է նշանակվել![]() 10 փետրվարի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին հրամանագրեր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու և նրան Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Պեկին): Հրամանագրերը տեղադրվել են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ Սերգեյ Մանասարյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում, զբաղեցրել է վարչապետի օգնականի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, կառավարության քարտուղար-նախարարի պաշտոններ, 1999-2005թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: Համատեղության կարգով եղել է Հայաստանի Հանրապետության դեսպան նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում և Օմանում: 2005-2010թթ. աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: 2008-ից 2016-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր Արմեն Սարգսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |