«Ռոսսելխոզնադզորն» արգելել է ցեցով վարակված հայկական տոմատի ներմուծումը (Թարմացված)![]() 10 փետրվարի 2016 - 14:23 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորն» արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս 22 տոննա տոմատի ներմուծումը: Պատճառը տոմատի խմբաքանակում հարավամերիկյան տոմատի ցեցի հայտնաբերումն է: Ինչպես գրում է կրասնոդարյան «Յասնո» պարբերականը, տոմատի խմբաքանակն ուղարկվել է հետ` Հայաստան: Ցեցը հայտնաբերվել է Հայաստանից եկող տոմատի խմբաքանակի մեջ առաջին անգամ: Վնասատւից տուժում են ոչ միայն դաշտային պլանտացիաներն, այլև ջերմոցային տնտեսությունները. ցեցի պատճառով կարող է ոչնչացվել բերքի 25-100%-ը: Ավելի ուշ «Ռոսսելխոզնադզորը» հերքել է հայկական տոմատի արգելքի մասին տարածված լուրն ու ներողություն է խնդրել թյուրիմածության համար: Ըստ տարածված հաղորդագրության, չի բացառվում որ վարակված տոմատը փորձել էին ներմուծել ՌԴ այլ երկրից` հայկական արտադրանքի անվան տակ: Ավելի վաղ դաբաղի պատճառով արգելվել էր Հայաստանից չմշակված մսի ու կենդանի անասունների ներմուծումը Ռուսաստան։ Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում էր անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։ Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |