ՀՀ-ում USAID-ի ղեկավար Քարեն Հիլիարդին կփոխարինեն![]() 10 փետրվարի 2016 - 14:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը կգլխավորի Դեբորա Գրիզերը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ներկա ղեկավար Քարեն Հիլիարդը: Վերջինիս խոսքով՝ իր լիազորությունների ժամկետը ավարտվում է մայիսին, գրում է Arka.am-ը: 2012-ից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը ղեկավարում է դոկտոր Քարեն Հիլիարդը: Ուենալով ավելի քան 20 ըարվա փորձ դիվանագիտական ծառայությունում` Հիլիարդը իր նախորդ պաշտոնում հանդիսացել է ԱՄՆ ՄԶԳ Ներկայացուցիչը Մոնղոլիայում: 2007-2011 թթ. նա Առաքելության տնօրեն էր Ջամայկայում: Մինչ այդ նա Վաշինգթոնում Գործակալության Գլոբալ առողջության բյուրոյի Ռազմավարական պլանավորման և բյուջեի գրասենյակի տնօրենն էր, իսկ 2003-2006թթ.` Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի տարածաշրջանում Տարածաշրջանային տնօրենի տեղեկալը: Նրա նախորդ նշանակումների շարքում են նաև Հաիթին, Մալավին, Նիկարագուան, Օմանը և Եգիպտոսը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |