Կիրո Մանոյան. Անկարային պարզապես անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը թույլ պետություն լինի

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ամեն պահի պատրաստ լինի հայ-թուրքական սահմանի բացմանը: Այդ մասին հունվարի 15-ին հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի եւ ՀՅԴ «Դաշնակցության» քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, այդպես է եղել Կիպրոսի հետ, երբ 2002 թվականին Թուրքիան մի վայրկյանում որոշեց թույլ տալ կիպրոսյան ինքնաթիռների թռիչքները իր տարածքով: Ինչպես նշել է Մանոյանը, այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չէ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառը: «Անկարային պարզապես անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը թույլ պետություն լինի: Եւ եթե նույնիսկ կարգավորվեն ընթացիկ հարցերը, Թուրքիան շրջափակումը պահպանելու համար նոր պատճառներ կգտնի»,- ընդգծել է նա: Կիրո Մանոյանը հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները բանակցություններ են վարել սահմանների աստիճանական բացման մասին, սակայն դրան խանգարել է թուրքական բանակը: Նա եւս մեկ անգամ հնչեցրեց ՀՅԴԴ դիրքորոշումը, ըստ որի, Հայաստանը չպետք է քաղաքական զիջումների գնա` հանուն երկրի տնտեսական բարեկեցության, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---