Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանին թողնի մեկուսացման մեջ

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության տեսանկյունից, հայ-թուրքական սահմանների բացումը Հայաստանին նկատելի խնդիրներ չի բերի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկացի փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: «Եթե սահմանի բացմանը Թուրքիան մտնի ԵՄ, ապա Հայաստանն ավելի մեծ անվտանգության մեջ կգտնվի, քան մինչ այդ էր: Ընհանրապես, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությամբ մի շարք հարցեր կկարգավորվեն. նա ստիպված կլինի բացել սահմանները, թուլացնել Գլխավոր շտաբի դիրքերը, ուժեղացնել բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը: Թուրքիայում գնալով աճում է մարդկանց թիվը, ովքեր հասկանում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման քաղաքականությունը կործանվում է եւ այսօր Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա հայ-թուրքական երկխոսությունը եւ Հայաստանին թողնի մեկուսացման մեջ»,- ասել է փորձագետը:



Նա նաեւ նշել է, որ տնտեսական տեսանկյունից առաջին շրջանում հայկական բիզնեսը կորուստներ կունենա: «Սակայն իրավիճակը կփոխվի, ընդ որում շատ արագ: Ես չեմ կարծում, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է լուրջ ազդել Հայաստանի ազգային անվտանգության վրա: Կան բան, որոնց առջեւ սահմաններն անզոր են. օրինակ «թռչնի գրիպպը»: Սակայն հայ-թուրքական սահմանի բացումն անհնարին է առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ այդ մասին բոլորը հոյակապ գիտեն»,- ընդգծել է Գիրագոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---