Էրդողանը քրդերին սատարելու ԱՄՆ դիրքորոշման մասին. Այդ ի՞նչ գործընկերություն է10 փետրվարի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածելի է համարել ԱՄՆ հետ գործընկերությունը սիրիական քրդամետ «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հարցում որդեգրած դիրքորոշման պատճառով: Անկարան այդ կուսակցությունն ահաբեկչական է համարում և պնդում է, որ այն կապված է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: «Հեյ, Ամերիկա, քանի՞ անգամ եմ հարցրել. դուք մեզ հետ եք, թե՞ ահաբեկչական PYD -ի: Այդ ի՞նչ գործընկերություն է, հասկանալի չէ: Չնայած, որ մենք բազմիցս ենք նրանց (ԱՄՆ-ին) բացատրել, ամերիկացիները մինչ օրս ասում են թե «նրանք ահաբեկիչներ չեն»: Բայց նրանք ամենաիսկական ահաբեկիչներ են, դուք մինչև հիմա դա չեք հասկացել, բայց մենք դա հիանալի գիտենք»,-ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում գյուղական կառավարման մարմինների ղեկավարների առջև: Ավելի վաղ Էրդողանն առաջարկել էր ԱՄՆ-ին ընտրություն կատարել Անկարայի և քրդերի միջև: Ի պատասխան Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ. ԱՄՆ-ն PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում»: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչեց այդ երկրում ԱՄՆ դեսպանին` սիրիացի քրդերի հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ բացատրություն տալու: Ամերիկյան The Wall Street Journal-ն ավելի վաղ գրել է. «Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Թուրքիայի թշնամական վերաբերմունքը քուրդ զինյալներին Սիրիայում, որոնք ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ ամենագործուն դաշնակիցներից են, խարխլում է այն ջանքերը, որոնք ուղղված են այդ խմբավորման դեմ առավել ինտենսիվ գործողությունների ծավալմանը»,-գրել է թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |