Թենիսիստուհի Անի Ամիրաղյանն Անթալիայի մրցաշարի 1/8-ում է![]() 10 փետրվարի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանն Անթալիայում մասնակցում է ITF կարգի երրորդ անընդմեջ մրցաշարին: GD Tennis Cup Women's մրցաշարն ունի $10.000 մրցանակային ֆոնդ: Խաղարկության առաջին փուլում Ամիրաղյանը մրցել է Կարոլինա Կուրցի հետ և դժվարին հաղթանակ է տոնել: Առաջին խաղափուլում ավստրիացին հաղթել է 6:2 հաշվով, սակայն հաջրդող երկու սեթերում 22-ամյա հայուհին առավելության է հասել 6:4 և 6:3 հաշիվներով: Անթալիայում հունվարին անցկացված մրցաշարերից մեկում Ամիրաղյանը հասել էր կիսաեզրաձակիչ: Այս հաղթնակի շնորհիվ Ամիրաղյանը մտել է 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է բրիտանուհի Աննա Բրոգանի հետ, գրում է Armsport.am-ը: Ամիրաղյանը մասնակցում է նաև զուգաղաղի մրցաշարին, որում իտալուհի Նատաշա Պիլուդուի հետ մտել են քառորդ եզրափակիչ: Փետրվարի 8-ին թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 73 տեղով և այժմ 646-րդ հորիզոնականում է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |